ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ
Մէլիքաց Միութիւնը հիմնվել է 2012 թ. հուլիսի 27ին՝ Խաչենի, Դիզակի, Ջրաբերդի և Գյուլիստանի իշխանական-մելիքական տոհմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միությունը պաշտոնապես գրանցված է Հայաստանի Արդարադատության Նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն:
Մէլիքաց Միությունը ժառանգահաջորդն ու շարունակողն է Արցախի հինգ մելիքությունների (Խամսայի) վեհ գործի: Միության հիմնական նպատակներն են՝ Արցախի և համայն հյուսիս-արևելյան Հայաստանի հայ տիտղոսավոր ազնվականության լավագույն ավանդույթների վերականգնումը, հայ ազնվականության պատմության, ավանդույթների և մշակութային ժառանգության մասին հեղեկությունների հավաքումն, ուսումնասիրությունն ու տարածումը, ինչպես նաև Արցախի պետականության կազմավորման և ամրապնդման նպաստումը:
Մէլիքաց Միության գործունեության բնագավառներն են.
-
հետազոտություներ (հավաքագրություններ, արխիվացում, ուսումնասիրություններ, հրատարակություններ), մելիքաց պատմության, տոհմաբանության, նիշագիտության, վիմագրությունների և ազգագրության բնագավառներում
-
ընթերցումների կազմակերպում, կոնֆերանսներ, լսումներ վերոհիշյալ բնագավառներում
-
կրթական գործունեություն. բաց դասախոսություններ դպրոցներում, բարձրագույն կրթական հաստատություններում և տարբեր միություններում
-
պատմական հուշարձանների պահպանություն, մելիքական շինությունների (դղյակների, վանքերի, հանգստարանների և այլը) այցելություն, հարակից տարածքների բարեկարգում, գերեզմանաքարերի, վանքերի ու կամուրջների շինարարական գրությունների և այլ վիմագրերի գրանցում և ուսումնասիրություն
-
բարեգործություն մելիքական և այլ բնակավայրերում
-
մելիքական տոհմահավաքների ավանդույթների վերականգնում, տոհմական նշանակալի օրերի համատեղ տոնում, ինչը կնպաստի միջտոհմական՝ այդ թվում միջընտանեկան կապերի ամրապնդմանը
Մէլիքաց Միության գերական նպատակներից մեկն է՝ վերականգնել հյուսիս-արևելյան Հայքի (Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Այրարատի, Գուգարքի, Պարսկահայքի Պարսպատունիք և Վասպուրականի Նախիջևան ու Գողթան գավառների) 15-19-րդ դարերի հայ իշխանությունների (մելիքությունների) և համապատասխան մելիքական տոհմերի ամբողջական պատկերը, ներառյալ նրանց տիրույթների, մելիքանիստ ավանների, տոհմաբանության, նիշագիտության, մելիքական ապարանքների և հանգստարանների (գերեզմանոցների ու տապանաքարերի), տոհմական ավանդապատումների, մշակութային արժեքների (օրինակ տոհմագորգերի, տոհմական զենքի, կնիքների, փաստաթղթերի) հավաքագրումը, ուսումնասիրությունը ու նկարագրությունը: Սույն նպատակի մղումով, Մէլիքաց Միությունը կոչ է անում համապատասխան մելիքական տոհմերի ժառանգներին, հիշյալ հարցերով հետաքրքրվող պատմաբաններին, Միության իսկական և ասսոցիացված անդամներին ակտիվորեն աջակցել Միության աշխատանքներին, այդ թվում անձամբ նախաձեռնել հայ մելիկական տոհմերին վերաբերվող պատմական, տոհմաբանական, ազգագրական, նիշագիտական հետազոտություններ, այցելել, լուսանկարել կամ նկարագրել մելիքանիստ ավաններում կամ գյուղերում պահպանվող մելիքական ապարանքները, հանգստարանները (գերեզմանաքարերը), գրի առնել տոհմին վերաբերվող ավանդապատումներ, հայթհայտել համապատասխան գիտա-հետազոտական նյութեր, կատարել սքան (OCR) համապատասխան պատմագիտական ու ազգագրական գրքերի և դրանք տրամադրել Մէլիքաց Միության գրադարանին:
Իր նպատակների իրականացման ընթացքում, Մէլիքաց Միությունը մշտապես բաց է համագործակցության բոլոր ազնվական, պատմա-տոհմաբանական և այլ հարակից կազմակերպություններ և հանրույթների հետ:
Ի նկատի ունենալով Արցախի, Սյունիքի, Գարդմանքի, Գեղարքունիքի, Այրարատի, Լոռվա, Փայտակարանի (Ղարադաղ), Նախիջևանի և Հայքի այլ պատմական մասերի մելիքական տոհմերի սերտ միջտոհմական կապերը, Մէլիքաց Միության անդամությունը բաց է հայ մելիքական և ազնվական տոհմերի ներկայացուցիչների համար՝ արական կամ իգական ժառանգական գծերով: Միությունը նաև բաց է ոչ-մելիքական ծագում ունեցող անձանց համար. այն հետազոտողներն ու գործառու անձիք, որոնք զբաղվում են Մէլիքաց Միության նպատակների հետ առնչվող գործունեությամբ, կարող են անդամակցել Միությանը ասոցիացված անդամների կարգավիճակով:
Կոչ ենք անում մելիքական տոհմերի բոլոր ժառանգներին, ինչպես նաև մելիքությունների հետ առնչվող բոլոր անձանց, անդամակցել Միությանը և աջակցել իր գործենությանը:
МЕЛИКСКИЙ СОЮЗ
Меликский Союз был учрежден 27 июля 2012 г. представителями владетельных меликских (княжеских) родов Хачена, Дизака, Джраберда и Гюлистана. Союз официально зарегистрирован в Министерстве Юстиции Армении в качестве общественной организации.
Меликский Союз является наследником и продолжателем благородного дела Пяти меликств Арцаха (меликств Хамсы). Основными целями Союза являются возрождение лучших традиций титулованного армянского дворянства Арцаха и всей северо-восточной Армении, сбор, изучение и распространение знаний об истории, традициях и культурном наследии арцахского армянства, и способствование становлению и укреплении государственности Арцаха (Нагорно-Карабахской Республики).
Сферы деятельности Меликского Союза включают:
-
исследования (сбор, учет, архивация, изучение, публикации) в области меликской истории, генеалогии, геральдики, эпиграфики и этнографии;
-
проведение чтений, конференций, семинаров, слушаний в вышеупомянутых областях;
-
образовательная деятельность: публичные лекции в школах, в вузах, в различных обществах;
-
охрана памятников, посещение меликских построек (замков, церквей, кладбищ и т.п.), наведение порядка на прилегающих территориях, сбор и изучение надписей на могильных камнях, строительных надписей на стенах церквей или мостов и т.п.;
-
благотворительная деятельность в меликских и других селениях;
-
восстановление традиций меликских родовых собраний (тохмааваков), совместное празднование родовых знаменательных дат, что будет способствовать межродовым связям, в том числе и семейным.
Одной из основных целей Меликского Союза является восстановление полной и всеобъемлющей картины армянских княжеств (меликств) и соответствующих армянских меликских родов 15-19-го веков на северо-востоке Армении (в Арцахе, Сюнике, Утике, Айрарате, Гугарке, гавара Парспатуник Парскаайка, и гаваров Нахичеван и Гохтан Васпуракана),- включая сбор, изучение и описание их владений, княжеских селений, генеалогии, символики, княжеских дворцов, усыпальниц (кладбищ и надгробий), генеалогических традиций и культурных ценностей (таких как родовые ковры, родовое оружие, печати, документы). С этой целью Меликский Союз призывает потомков соответствующих княжеских (меликских) династий, историков, интересующихся этими вопросами, и действительных и ассоциированных членов Союза активно поддерживать работу Союза, в том числе лично инициировать исторические, генеалогические, этнографические исследования, посещать меликские селения и фотографировать, дворцы, надгробия, переписывать лапидарные надписи с могил армянских меликских династий, собирать предания, сохранившиеся о конкретных меликских родах, находить соответствующие научно-исследовательские материалы, сканировать (OCR) соответствующие исторические и этнографические книги и предоставлять их библиотеке Меликского Союза.
В контексте реализации своих целей, Меликский Союз открыт к сотрудничеству со всеми дворянскими, историко-генеалогическими и другими соответствующими организациями и обществами.
С учетом тесных межродовых связей между меликскими родами Арцаха, Сюника, Гардманка, Геларкуника, Айрарата, Лори, Пайтакарана (Карадага), Нахичевана и других исторических областей Армении, членство в Меликском Союзе открыто для всех представителей потомков (по мужской и женской линиям) армянских меликских и дворянских родов. Союз также открыт для представителей родов немеликского происхождения; исследователи и активисты, занимающиеся деятельностью, соотносящейся с целями Меликского Союза, могут вступить в Союз в качестве ассоциированных членов.
Призываем потомков меликских родов, а также всех активно занимающихся тематикой меликств, вступить в Союз и содействовать его деательности.
ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹԻՒՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Լիիրավ անդամակցության համար թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
-
Լինի հայ իշխանական (մելիքական) տոհմի անդամ, անձնագրով կրի համապատասխան տոհմի ազգանունը և կարողանա ապացուցել այդ հանգամանքը համապատասխան փաստաթղթերի (ներառյալ հրովարտակների, կոնդակների, ֆիրմանների և այլն.) ներկայացումով, կամ պատմական բնագրերի, ժամանակագրությունների, հիշատակարանների վկայությամբ, որոնք կհաստատեն թեկնածուի կամ նրա նախնիների պատկանելիությունը որևե իշխանական (մելիքական) տոհմին:
-
Լինի քաջատեղյակ իր տոհմի պատմությանը և ավանդույթներին, ինչպես նաև գիտենա իր տոհմածառը անմիջական անընդհատ սերնդափոխությամբ առնվազն հինգ սերունդ:
-
Ունենա ազնվականին հարիր պատիվ և արժանապատվություն, հետևի համապատասխան վարվելակարգի և վարվելակերպի:
-
Լինի հայրենասեր անձնավորություն, պատրաստակամ ծառայել հայոց պետությունների և հայ ազգին:
-
Ընդունի Մէլիքաց Միության Կանոնադրությունը, կատարի Միության որոշումներն ու հրամանները, և հետևի Հայոց Ազնվարգի կանոններին:
-
Ակտիվորեն մասնակցի Միության գործունեությանը, ներառյալ սահմանված անդամավճարների վճարումը:
-
Ունենա միջնորդագիր իր տոհմից կամ Մէլիքաց Միության ցանկացած լիիրավ անդամի կողմից, պայմանով, որ Միության անդամ հանդիսացող համապատասխան տոհմը դեմ չէ սույն թեկնածուի անդամությանը:
-
Անցնի փորձաշրջան` մեկից երեք տարի տևողությամբ, որի ընթացքում թեկնածուն պարտավոր է կոնկրետ օրինակներով ապացուցել Միությանն իր հնարավոր անդամակցության արդյունավետությունը, Միության նպատակների խթանման իր հետազոտական կամ հասարակական գործունեությամբ՝ հայ ազնվականության, միապետության, պատմության, հերալդիկայի, տոհմաբանության և այլ թեմաներով հանդիպումների, սեմինարների կամ համաժողովների մասնակցությամբ:
Մէլիքաց Միությանը ասոցիացված անդամության համար թեկնածուն պետք է համապատասխանի վերոհիշյալ բոլոր պահանջներին, բացառությամբ 1 և 2 կետերից: Իշխանական (մելիքական) տոհմերի ժառանգները, որոնք կրում են իրենց նախնիներից տարբերվող ազգանուններ, ինչպես նաև մայրական գծով իշխանական տոհմերի ժառանգները, իրավունք ունեն հայցելու Միության ասսոցիացված անդամությունը:
Որոշ դեպքերում, Մէլիքաց Խորհուրդը (Տոհմերի Խորհուրդը) իրավասու է կատարել բացառություններ վերոհիշյալ պահանջներից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մէլիքաց Միության անդամակցությունը ցմահ չէ: Միությունը ստեղծվել է իր կանոնադրական խնդիրները իրականացնելու նպատակով և, հետևաբար, Միությանն անդամակցելուց հետո նրա անդամներից յուրաքանչյուրը պարտավորվում է ակտիվորեն մասնակցել Միության գիտական և հանրային գործունեությանը: Միևնույն ժամանակ, նախաձեռնությունները պետք է բխեն հենց Միության անդամներից և համաձայնեցվեն Վարչության հետ: Միության անդամները չպետք է հարցնեն Միությանը, թե ինչ կարող են նրանք անել, այլ իրենք պետք է Միությանը առաջարկեն գաղափարներ և նշեն դրանց իրականացմանն ուղղված իրենց մասնակցությունը: Մէլիքաց Միությունն իրեն իրավունք է վերապահում կասեցնել կամ ընդհատել ոչ ակտիվ անդամների Միության անդամակցությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միությունը ոչ թե քաղաքական, այլ հանրային կազմակերպություն է: Որպես այդպիսին, Միությունը հայ հանրության ավանդական գաղափարների և արժեքների կրողն է, մասնավորապես՝ հայրենասիրության, ավանդապաշտության, ազնվականության, միապետության և ազգային պետականամետության: Միության ներսում անարխիզմի, հեղափոխական և այլ արկածախնդրության քաղաքական գաղափարների քարոզչությունը խստիվ արգելված է: Հեղափոխական արկածախնդրությամբ զբաղվել ցանկացող անդամները կարող են վտարվել Միությունից: Միությունը չի համագործակցում նաև վերոհիշյալ կործանարար գաղափարախոսությունները կրող կամ քարոզող հասարակական կազմակերպությունների հետ:
ПРАВИЛА ПРИЕМА В МЕЛИКСКИЙ СОЮЗ
Для действительного членства в Меликском Союзе кандидат должен отвечать следующим критериям и правилам:
-
Быть потомком армянского княжеского (меликского) рода, по паспорту носить фамилию данного рода и быть в состоянии доказать это посредством предъявления документальных свидетельств (в том числе грамот, фирманов, кондаков и иных) либо исторических сообщений, хроник и заметок, подтверждающих принадлежность к княжескому (меликскому) роду;
-
Знать историю и традиции своего рода, а также свою родословную по прямой непрерывной линии, по меньшей мере пять поколений;
-
Обладать дворянской честью и достоинством, соблюдать соответствующий этикет и обладать хорошими манерами;
-
Быть патриотом, готовым служить армянским государствам и армянской нации;
-
Принимать Устав Меликского Союза, следовать решениям и постановлениям Союза, и в общении придерживаться канонов Азнвакарга (Свода Канонов армянского дворянства);
-
Активно участвовать в деятельности Союза, включая уплату установленных членских взносов;
-
Иметь ходатайство от своего рода либо от любого действительного члена Меликского Союза, при условии, что сами члены Союза от соответствующего рода не выступают против членства данного кандидата;
-
Пройти испытательный срок, продолжительностью от одного до трех лет, в ходе которого кандидат обязан доказать на конкретных примерах результативность своего потенциального членства в Союзе, своей исследовательской или общественной деятельностью по продвижению целей Союза: в частности написанными и опубликованными статьями, проведенными полевыми исследованиями, участием во встречах, семинарах или конференциях по тематике армянской монархии, аристократии, дворянства, истории, геральдики, генеалогии и т.п..
Для ассоциированного членства в Меликском Союзе кандидат должен отвечать вышеназванным критериям, кроме пунктов 1 и 2. Потомки княжеских (меликских) родов, носящих иные, чем их предки, фамилии, а также потомки княжеских родов по материнской линии, имеют право обращаться за ассоциированным членством в Союзе.
В особых случаях, Меликский Совет (Совет Родов) правомочен принимать исключения из вышеизложенных правил.
ВНИМАНИЕ: Членство в Меликском Союзе не пожизненное! Союз создан с целью реализации своих уставных задач, а посему, по вступлению в Союз, каждый его член обязуется активно участвовать в научной и общественной деятельности Союза. При этом инициативы должны исходить от самих членов Союза и должны согласовываться с Правлением. Члены Союза не должны спрашивать о том, что они могут сделать, а должны сами предлагать Союзу идеи и свое участие в их реализации. Меликский Союз оставляет за собой право приостановить или прекратить членство неактивных членов Союза.
ВНИМАНИЕ: Союз является не политической, а общественной организацией. Как общественная организация, Союз является носителем традиционных идей и ценностей армянского общества: патриотизма, традиционализма, аристократизма, монархизма и этатизма. Пропаганда политических идей анархизма, революционного и прочего авантюризма внутри Союза строго возбраняется! Члены Союза, желающие заниматься революционным авантюризмом, могут быть выдворены из Союза. Союз также не сотрудничает с общественными организациями, придерживающимися вышеупомянутых разрушительных идеологий.
ՄԷԼԻՔԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑԸ
Միապետական տոներ
11 օգոստոսի մ.թ.ա. 2492 թ. Հայոց Միապետության տոն
Հայոց Նահապետ Հայկը հաղթեց Բելին և
Հայքում հաստատեց հայոց միապետությունը:
15 նոյեմբերի 1256 թ. Հայ Ասպետության տոն
Ն.Ա.Մ. Հեթում Արքան ասպետացրեց (ձիաւորեցրեց) իր անդրանիկ որդուն՝ արքայազն Լեւոնին:
26 դեկտեմբերի 424 թ. Հայ Ազնվականության տոն
Պարսկական թագավորական դիվանում հայտնաբերվեց Հայոց Արքունական Գահնամակը:
10 հունիսի 1128 թ. Նիշագիտության Միջազգային Օր
Ռուենում Հենրի (Անրի) Ա Բյոկլեռկը ասպետացրեց Գոդֆրի Պլանտագենետին և տվեց նրան վահան վեց ոսկե առյուծներով, որը ժառանգաբար փոխանցվել է Պլանտագենետների տոհմում՝ դառնալով դասական տոհմանիշերի առաջին նմուշը:
Այլ նշանակալի օրեր
6 հունվարի 1198 թ. Նորին Արքայական Մեծություն Լևոնի թագադրությունը Կիլիկիո Հայոց Թագավորությունում
18 նոյեմբերի Արամ նահապետի օր
Դրվագներ Մէլիքաց Միության գործունեությունից
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մէլիքաց Միության գերական նպատակներից մեկն է՝ վերականգնել հյուսիս-արևելյան Հայքի (Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Այրարատի, Գուգարքի, Պարսկահայքի Պարսպատունիք և Վասպուրականի Նախիջևան ու Գողթան գավառների) 15-19-րդ դարերի հայ իշխանությունների (մելիքությունների) և համապատասխան մելիքական տոհմերի ամբողջական պատկերը, ներառյալ նրանց տիրույթների, մելիքանիստ ավանների, տոհմաբանության, նիշագիտության, մելիքական ապարանքների և հանգստարանների (գերեզմանոցների ու տապանաքարերի), տոհմական ավանդապատումների, մշակութային արժեքների (օրինակ տոհմագորգերի, տոհմական զենքի, կնիքների, փաստաթղթերի) հավաքագրումը, ուսումնասիրությունը ու նկարագրությունը: Սույն նպատակի մղումով, Մէլիքաց Միությունը կոչ է անում համապատասխան մելիքական տոհմերի ժառանգներին, հիշյալ հարցերով հետաքրքրվող պատմաբաններին, Միության իսկական և ասսոցիացված անդամներին ակտիվորեն աջակցել Միության աշխատանքներին, այդ թվում անձամբ նախաձեռնել հայ մելիկական տոհմերին վերաբերվող պահմական, տոհմաբանական, ազգագրական, նիշագիտական հետազոտություններ, այցելել, լուսանկարել կամ նկարագրել մելիքանիստ ավաններում կամ գյուղերում պահպանվող մելիքական ապարանքները, հանգստարանները (գերեզմանաքարերը), հայթհայտել համապատասխան գիտա-հետազոտական նյութեր, կատարել սքան և OCR համապատասխան պատմագիտական ու ազգագրական գրքերի և դրանք տրամադրել Մէլիքաց Միության գրադարանին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԵՐ
Իր վերաստեղծման պահից, Մէլիքաց Միությունը աշխատանքային կապեր է հաստատել Հայոց և արտերկրի մի շարք միապետական, ավանդապահ և հայրենասիրական կազմակերպություններ հետ: Մասնավորապես, սերտ կապեր են հաստատվել Հայոց Իշխանաց Միության և Սբ. Տրդատ Մեծ Արքայի Ասպետական Միաբանության հետ: Վերոհիշյալ միապետական կառույցների հետ միասին, ՄՄ նախագահը պարբերաբար այցելություններ է կատարում Աղձքի Հայոց Արքայական Դամբարան և որտեղ մասնակցում է Արտաշիսյան և Արշակունի արքայատոհմի շիրիմներին խոնարհման արարողություններին: ՄՄ նախագահը նաև մասնակցում է Հայքի տարբեր պատմական վայրերում (օրինակ՝ Ամբերդ ամրոցում) միապետական-ազնվական արարողություններին (տոհմանիշերի կամ վկայագրերի հանձնում, զենքի անվանակոչություն և ալը):
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մէլիքաց Միությունը սերտ նամակագրական կապեր է հաստատել Հայքի և արտերկրի միապետական և ազնվական տների և կառույցների հետ: Օրինակ, 2014 թվին Միությունը նամակ առաքեց Իսպանիայի Թագավորական Տանը, որով շնորհավորել էր Նորին Թագավորական Մեծություն Ֆելիպե Զ դե Բոռբոնին թագավորահռչակության առթիվ: Մէլիքաց Միության նախագահի անունով պատասխան շնորհակալական նամակ ստացվեց Ն.Թ.Մ. Դիվանից: ՄՄ-ն նաև նամակագրական կապ է հաստատել Վրաց Բագրատունիների Իմերեթական Տան, Շվեդիայի Ազնվականաց Տան, Լիտվայի Թագավորական Ազնվական Միության, տարբեր ռուս ազնվական կառույցների և այլ տների ու կազմակերպություններ հետ: Հայկական միջավայրում, Միությունը սերտորեն նամակագրվում է Հայոց Իշխանաց Դաշինքի և այլ միապետական կառույցնեի և անհատ ազնվականների հետ:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մէլիքաց Միությունը (հանձինս իր նախագահի և անդամների) հաճախակի այցելություններ էին կատարում 'ի Արցախ (Հայք)՝ մասնավորապես, Շուշի, Գանձասար, Ջրաբերդ, Տողի, Կուսապատ, Ավետարանոց և այլ մելիքանիստ բնակավայրեր, մելիքաց ապարնքներ, բերդեր, հանգստարաններ և այը: Տողում Մելիք-Եգանյանների (Մելիք-Ավանյանների) ապարանք 2015 թ. օգոստոսյան այցի շրջանակներում ՄՄ նախագահը առանձնազրույց ունեցավ վերոհիշյալ տոհմի անդամ իշխան Ալեքսանդր Մելիք-Եգանյանի հետ, որը հետաքրքիր մանրամասնություններ ներկայացրեց ապարանքի պեղումների և ապագա ծրագրերի վերաբերյալ: Ցավոք, 2020 թվի Արցախյան պատերազմի հետևանքներով արդյունքում, վերոհիշյալ այցելությունները ժամանակավորապես ընդհատված են՝ մինչև հայոց Արցախի կրկնակի ազատագրումը:
ՆԻՇԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Միությունը շարունակաբար աշխատում է նիշագիտության բնագավառում: Մասնավորապես, Միությունը զգալի աշխատանքներ է իրականացրել Հայոց արևելից կողմանց՝ Արցախի, Սյունիքի, Գարդմանքի և այլ նահանգներում հայկական իշխանական տների տոհմանիշերի վերականգնման ուղղությամբ: Մի քանի մելիքական տոհմ վերականգնել և արդեն իսկ գործածում են իրենց տոհմանիշերը: Մոտակա տարիների ընթացքում Միությունը մտադիր է վերականգնել բոլոր Արցախական իշխանական տների տոհմանիշերը և զգալիօրեն առաջանալ Սյունիքի, Գարդմանքի և այլ գավառների իշխանական տոհմանիշերի վերականգնման հարցում:
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միությունը մասնակցում է Հայքում և արտերկրում կայացող գիտական կոնֆերանսներին: Հայքում, 2014 թվականի դեկտեմբերի 15-ին, Մէլիքաց Միությունը Հայքի Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի հետ համատեղ ձեռնարկեց և անցկացրեց գիտաժողով նվիրված Գանձասարի Մելիքաց Ժողովի 300-ամյակին: Այդ գիտաժողովին վերաբերվող մանրամասներին կարելի է ծանոթանալ նորությունների բաժնում: Ռուսիայում ՄՄ ներկայացուցիչներ՝ իշխանուհի Տատյանա Կարակոզովան և պարոն Յուրի Լևոնի Փիրումյանը պարբերաբար ներկայացրել են Միությունը մի շարք միջոցառումներում և կոնֆերանսներում:
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իր վերակազմավորման պահից ի վեր, Մէլիքաց Միությանը հաջողվել է հրատարակել արժեքավոր գիտական աշխատանք՝ գրքեր և հոդվածներ: Դրանց շարքում, լույս են տեսել պարոն Յուրի Լևոնի Փիրումյանի գիրքը Նախիջևանիկի Փիրումյանների հայտնի տոհմի մասին, ԱՄՆ-ում հայերենից անգլերեն թարգմանված իշխան Սարգիս Ջալալյանցի «Աղվանից Պատմությունը», Ռուսիայում (Հյուսիսային Օսիայում)՝ հոդված նվիրված հյուսիս-արևելյան Հայքի մելիքների հանրային կարգավիճակի մասին ևն:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Մէլիքաց Միությունը շարունակաբար արտահայտում է իր տեսակետները Հայոց ազգային շահերի և կարևոր պատմական ու ժամանակակից անցքերի վերաբերյալ: Հանրային կյանքում, սոցիալական ցանցերում և անձնական նամակագրություններում Միության անդամները մշտապես դրսևորում են իրենց հայրենասիրական և քաղաքացիական դիրքորոշումները: Օրինակ, Ռուսիայում հայտնի հայ բարերար Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործի առնչությամբ Մէլիքաց Միությունը հայտարարություն հրապարակեց, որում քննադատեց հայտնի արցախյան ազնվականի դեմ կատարվող քաղաքականացված հալածանքները. սույն հայտարարությունը հրատարակվեց «Ազգ» թերթում #126. 2015 թ. ապրիլին և հունիսին Միությունը պաշտոնական հայտարարություններ տարածեց կապված՝ համապատասխանաբար Օսմանյան Թուրքիայում Հայոց Մեծ Ցեղասպանության 100-րդ տարեդարձի և մարդատյաց Ադրբեջանում «Եվրոպական Խաղեր» կոչված միջոցառման անցկացման խայտառակ երևույթի վերաբերյալ: 2020 թվականին Միությունն իր դիրքորոշումը արտահայտեց Հայոց Արցախի դեմ Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիայի, Հադրությում ու Շուշիում տեղի ունեցած նոր հայկական ցեղասպանության փորձի և այլ ռազմական հանցագործությունների առթիվ: Մէլիքաց Միությունը հետամուտ է լինելու 2020 թվականի Արցախյան պատերազմի բոլոր ռազմական հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:
ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Մէլիքաց Միությունը սիստեմատիկորեն անց է կացնում Վարչության և Խորհրդի նիստեր, որոնց ընթացքում քննարկվում և լուծումներ են ստանում բազում աշխատանքային հարցեր, այդ թվում Միության մասին համառոտագրի պատրաստման, Արցախում ներկայացուցչության բացման, Միության անդամության համալրում ևն: 2014-ից գործում է Միության սույն համացանցային պաշտոնական կայքը, որի տարբեր թեմատիկ բաժինները մշտապես թարմացվում են: Կայքը այցելում են Հայքից, Ռուսիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, նույնիսկ հեռավոր Չինայից, Ճապոնիայից և Ավստրալիայից: ՄՄ անդամները նաև պատրաստել են կարճ տեսահոլովակներ Մէլիքաց Միության և հայոց միապետականության վերաբերյալ: